BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 
  • Ավարտվեց Եվրոպայի առաջնությունը

    Ավարտվեց Եվրոպայի առաջնությունը

    01.10.2013| 11:49
    Էստոնիայում ավարտվեց ծանրամարտի երիտասարդական առաջնությունը (20 և 23 տարեկաններ): Սմբատ Մարգարյանի, Իզաբելա Յայլյանի, Վլադիկ Կարապետյանի, Վարդան Միլիտոսյանի մեդալային ելույթների մասին գրել ենք, չկրկնենք: Դառնանք մյուսներին, թեպետ, մյուսներ ասելով, մի Հայկ Հակոբյան ունենք հիշելու մեր ընտրանուց: Հայկը վերջապես փոխեց երկամարտում մեր վաստակած մեդալների գույնը:
  • Մնանք նամակի սպասող

    Մնանք նամակի սպասող

    01.10.2013| 11:48
    Եվրոպական ակումբային գերտերությունների առաջնությունների այս անգամվա անդրադարձը եկող շաբաթ կայանալիք Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի առաջնությունների խմբային փուլի կնիքն ունի, թեպետ նրանց ակումբների համար սկզբունքորեն առանձնապես ի՞նչ նշանակություն ունի, թե ում վրայով են անցնելու: Այդ անցնելը, հարկավ, չնչին բացառություններով, որովհետև իսկապես բաներ կան, որոնք այնքան էլ միանշանակ չեն:
  • «Չորով» դրին

    «Չորով» դրին

    30.09.2013| 19:59
    Ի պատասխան Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կոչին` թույլ չտալ Աբխազիային ու Հյուսիսային Օսեթիային մասնակցել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, Միջազգային օլիմպիական կոմիտեն ասել է, որ ինքը ճանաչում է Վրաստանի օլիմպիական կոմիտեին, եւ նրա իրավունքները տարածվում են վրացական ողջ տարածքի վրա:
  • Յուրայի գոլը չփրկեց պարտությունից

    Յուրայի գոլը չփրկեց պարտությունից

    29.09.2013| 00:38
    Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդ տուրի կենտրոնական հանդիպումում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» ու պարտվեց 2:4 հաշվով:
  • Հայկ Հակոբյանը` փոխչեմպիոն

    Հայկ Հակոբյանը` փոխչեմպիոն

    29.09.2013| 00:35
    Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ընտրանուց մրցահարթակ բարձրացան գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը (23 տարեկաններ):
  • Հայերիս ծանրակշիռ ներդրումը

    Հայերիս ծանրակշիռ ներդրումը

    28.09.2013| 12:33
    Էստոնիայում ավարտին մոտեցող ծանրամարտի երիտասարդական առաջնության քսան տարեկանների մրցակցությունում +105 կիլոգրամ քաշային կարգում Ռուսաստանի Դաշնության դրոշի տակ հանդես եկած հայազգի Կարեն Մարտիրոսյանն (20 տարեկաններ) երկամարտի 375 (175+200) կգ արդյունքով հռչակվել է աշխարհամասի փոխչեմպիոն:
  • Այնպես չէ, որ մեդալներ չունենք

    Այնպես չէ, որ մեդալներ չունենք

    27.09.2013| 12:37
    Էստոնիայում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունը (20 և 23 տարեկաններ) արդեն անցել է ճանապարհի կեսը: Այդ ճանապարհի առաջին հատվածն անցել են և Հայաստանի պատվիրակները: Ճիշտ է, ոչ առանձնակի շուքով, բայց և ոչ էլ առանձնապես ստվերում մնալով:
  • «Շատ լավ ա, Հենրիխ ջան»

    «Շատ լավ ա, Հենրիխ ջան»

    27.09.2013| 12:35
    Մինչ այս աշխարհի հզորները մոլորակը, ֆուտբոլի գնդակ դարձրած, այս ու այն կողմ են «տշում» (ասա, այ ադամորդիներ, ի՜նչ եք ուզում խեղճ երկրագնդից. խելոք վեր ընկեք տեղներդ, էլի. ապրածներս մի կյանք չէ՞), բուն ֆուտբոլում ավելի քաղաքակիրթ հարաբերություններ են` պրծա՞վ իննսուն րոպեն, տղաները նեղ մարդկային բնույթի վիրավորվածություններն արագ մոռանում, իրար հետ պարզ, մարդավարի ողջագուրվում, հաշտ, խաղաղ գնում են իրենց տները: ՈՒ սա ոչ թե լավ է, այլ լավից էլ լավ է, որովհետև ոչինչ այս աշխարհում ավելին չէ սիրով ապրելուց: Գուցե թե խոսքիս նախամուտքը մի քիչ փիլիսոփայական ստացվեց, իմ ընթերցողն եք, ներող կլինեք. տարիքս առած մարդ եմ, կարող է մի քիչ էլ թեմայից դուրս փնթփնթամ: Այնպես որ սրտներիդ մոտ մի ընդունեք, եթե ասածիս մեջ սերը մի քիչ պակաս ու հանդուրժողականությունը մեծ եղավ: Մի խոսքով` իրար հասկացանք:
  • Առանց մեդալի

    Առանց մեդալի

    26.09.2013| 22:42
    Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը մեդաներ չբերեց հայ մարզիկներին: 69 կգ քաշային կարգը ներկայացնող մեր Արևիկ Պապիկյանը 20 տարեկանների մրցակցությունում եղել է վեցերորդը` երկամարտում ցույց տալով 178 կիլոգրամ արդյունք:
  • Անշահախնդիր օգնության առաջարկ

    Անշահախնդիր օգնության առաջարկ

    26.09.2013| 22:40
    Աշխարհի ամենարագ վազորդ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն յամայկացի Ուսեին Բոլտը, ում պատկանում են 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդները, պատրաստակամություն է հայտնել օգնելու ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալ» տեղափոխված անգլիացի Գարեթ Բեյլիին` լավացնելու արագաուժային որակները:
fo@irates.am